Փաշինյանը՝ կաթողիկոսի մասին․ Եթե Գալստանյանի և Աջապահյանի կալանավորումն ապօրինի է համարում, ապա կիսում է հեղաշրջման պլանները![]() 7 հուլիսի 2025 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե կաթողիկոսը սրբազաններին «համարում է ապօրինի կալանավորված, կիսում է ռազմական հեղաշրջում անելու պլանները»։ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,–գրել է նա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին անհապաղ «ազատ արձակել հոգևոր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |