Սինանյանի հայրը՝ Բաքվում գերեվարվածների մասին․ Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով

Սինանյանի հայրը՝ Բաքվում գերեվարվածների մասին․ Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաքվի և Երևանի բանտերում պահվող Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի թեմային՝ հրապարակելով նաև Նուրան Սինանյանի մեկնաբանությունը, որն, ինչպես պարզվել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրն է։

Նուրան Սինանյանը գրել է. «Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով ու կարևոր էլ չէ, թե ում կողմից»։

Խաչատրյանի գրառման մեջ ասվում է․ «Ճանաչեք ազգի «հերոսներին»: Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի մասին իմ գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները։

Հ․Գ․ Ինչպես պարզվեց, Զարեհ Սինանյանի հայրն է․․․ Դե, ի՞նչ ասեմ...»։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը2023 թվականի հոկտեմբերի 3-ին Արցախի տարածքից առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից և մինչ օրս գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը կալանավորվել է Երևանում և գտնվում է«Վարդաշեն» ՔԿՀ»–ում։ Նա ձերբակալվել է հունիսի 25–ին, «Սրբազան պայքար» շարժման աջակցիների թվում։

 Ուշագրավ
---