Ավինյան․ Օպերայի շենքը 30 տարվա մեջ առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Ավինյան․ Օպերայի շենքը 30 տարվա մեջ առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

PanARMENIAN.Net - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը 30 տարում առաջին անգամ ենթարկվել է ամբողջական լվացման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև նշել է, որ շուտով շենքը նոր գեղարվեստական լուսավորություն կունենա։

«Երևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ լվացվում է՝ ամբողջությամբ։

Շենքը շուտով կունենա նաև նոր գեղարվեստական լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես ժամանակակից է, այլև ճաշակով ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական վարպետությունը՝ բացահայտելով նրա ստեղծած հրաշքը գիշերային Երևանում»,- ասվում է քաղաքապետի գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---