ԱԺ-ն քննարկում է երեք ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԱԺ-ն քննարկում է երեք ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է 3 ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում սկսելուն և պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի նիստում հայտարարել է, որ Սեյրան Օհանյանին մեղսագրվող հոդվածը ծանր հանցագործություն է, և վաղեմության ժամկետը դեռ անցած չէ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

 Ուշագրավ
---