ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Տեխասի ջրհեղեղի զոհերի հարազատներին![]() 7 հուլիսի 2025 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհվածների հարազատներին։ Այդ մասին ասվում է նախարարության X միկրոբլոգում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հուսով ենք, որ բոլոր տուժածները կապակքինվեն»,- ասվում է գրառման մեջ։ Հորդառատ անձրևներից հետո Տեխասի կենտրոնական շրջաններում տեղիի ունեցած ջրհեղեղի հետևանքով 80 մարդ է զոհվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել է բավարարել Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթի արտակարգ դրություն հայտարարելու պահանջը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |