Երևանում ռուս ակտիվիստը ՌԴ դեսպանատան մոտ պահանջել է ազատել Դմիտրի Պչելինցևին

Երևանում ռուս ակտիվիստը ՌԴ դեսպանատան մոտ պահանջել է ազատել Դմիտրի Պչելինցևին

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխված ակտիվիստ Ալեքսանդր Շերչենկովը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ միանձնյա պիկետ է կազմակերպել` աջակցություն հայտնելով Ռուսաստանի «Ցանց» քրեական գործով դատապարտված Դմիտրի Պչելինցևին:

Շերչենկովը պարբերաբար այսպիսի պիկետներ է անցկացնում Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով ազատել, ըստ նրա, անարդար դատապարտված անձանց, գրում է «Կավկազսկի ուզելը»։

Այսպես, հունիսի 28-ին նա միանձնյա պիկետ էր անցկացրել հաջակցություն Յուրի Միխեըի, ով մեղադրվել էր դիվերսիայի համար, իսկ հունիսի 14-ին՝ անարխիստ Ռուսլան Սիդիկիին։

Հունիսի 7–ին Շերչենկովը մեկ այլ ակտիվիստի հետ միանձնյա պիկետ էր անցկացրել Իլյա Շակուրսկին ազատելու պահանջով, որը դատապարվել էր «Ցանցի» գործով։

ում։

2020 թվականի փետրվարին Պենզայի դատարանը «Ցանց» ահաբեկչական կազմակերպությունը կազմավորելու և մասնակցելու մեջ մեղավոր է ճանաչել յոթ անձի՝ դատապարտելով նրանց 6–18 տարվա ազատազրկման։ Ամենախիստ պատիժը (18 տարի) ստացել է 27–ամյա Դմիտրի Պչելինցևը, որին ԱԱԾ–ն ճանաչել է կազմակերպիչ, հայտնում էր ՌԲԿ–ն 2020 թվականի փետրվարի 10–ին։

Դատավճիռը հիմնվել է մեղադրյալների կողմից քննության ընթացքում տված ինքնախոստովական ցուցմունքների վրա։ Նրանք պնդում են, որ ցուցմունքները բռնության ճանապարհով են վերցվել։ Իրազեկները և իրավապաշտպանները, ովքեր եղել են նախնական կալանքի վայրերում, արձանագրել են խոշտանգումների հետքեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---