Մինասյան. Այն, ինչ գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որևէ առնչություն չունի![]() 7 հուլիսի 2025 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում, անդրադառնալով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, ասել է, որ այն, «ինչ գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որևէ առնչություն չունի»։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այն, ինչ գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որևէ առնչություն չունի»,– ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։ Նա անդրադարձ է կատարել նաև իրեն ուղղված մեղադրանքներին։ «Եթե ցածր իրավական պատկերացում ունեցող, օրենքները սխալ մեկնաբանող, սխալ հասկացող, միայն հանձնարարություններ կատարող կամ կամավոր հանձնարարությունների տակ մտած անձը փորձում է հակաօրինական բան վերագրել ինձ, ես դրանից զայրանում եմ։ Այո, ինձ հասցված վիրավորանքից ես զայրանում եմ»,–ասել է նա։ Ազգային ժողովում քննարկվում է 3 ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում սկսելուն և պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |