Ռինգո Սթարը համացանցում հայկական խմբի կատարում է հրապարակել

Ռինգո Սթարը համացանցում հայկական խմբի կատարում է հրապարակել

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ The Beatles խմբի անդամ Ռինգո Սթարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական The Beatles Band խմբի բիթլզյան կատարումներից մեկը, հայտնում է Արմենպրեսը։

Հոլովակում հայկական խմբի անդամները երևանյան փաբերից մեկում կատարում են The Beatles-ի With a Little Help From My Friends երգն ու կրում են այն շապիկների կրկնօրինակները, որոնք The Beatles-ի անդամները կրել են 1967 թվականին թողարկված Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի լուսանկարում։

Հոլովակին կից Ռինգո Սթարը գրել է. «Խաղաղություն և սեր Երևանից՝ Հայաստանից»։

Ռինգո Սթարն այս տարի նշում է ծննդյան 85-ամյակը, ինչի առթիվ իր սոցիալական ցանցերի էջերում կիսվում է տարբեր երկրներից խմբերի կատարումներով։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---