Սաակաշվիլի․ Փաշինյանն անհաջող պատերազմից հետո արեց այն, ինչ ես չարեցի՝ ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին

Սաակաշվիլի․ Փաշինյանն անհաջող պատերազմից հետո արեց այն, ինչ ես չարեցի՝ ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, գրել է, որ դրանք Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանք ենք։

«Փաշինյանն անհաջող պատերազմից հետո Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին՝ միլիարդատեր Կարապետյանին»,-գրել է նա։

Ըստ նրա, այդպիսով Փաշինյանը պաշտոնապես ԵՄ անդամակցության ուղղություն է որդեգրել։

«Ադրբեջանը սկսել է սերտ համագործակցություն Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Բաքվում Ռուսաստանը դիտարկում են որպես ուղիղ սպառնալիք, ինչի արդյունքում իշխանությունները ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտները ռուսական ազդեցությունից մաքրելու ուղղությամբ։ Բացի այդ, նկատվում է Ադրբեջանի և Հայաստանի մերձեցում, ինչն ամենածանր հարվածն է Ռուսաստանի դիրքերին։

Այս իրադարձությունների ֆոնին Վրաստանի վիճակը գնահատվում է որպես ամբողջական անոմալիա։ Հասարակությունը երկար ժամանակ ատելություն է տածում Իվանիշվիլիի և նրա շրջապատի հանդեպ։ Այդ խմբավորման բռնությունները, ամբարտավանությունը և անարդարությունները բերել են այն մտքին, որ Վրաստանի միջազգային մեկուսացումը արդարացի հետևանք է։

Այս պայմաններում ակնհայտ է դառնում, որ իրավիճակը չի կարող շարունակվել նույն կերպ, և «ինչ-որ բան լինելու է», սակայն այդ «ինչ-որ բանը» ինքն իրեն չի կարող տեղի ունենալ՝ անհրաժեշտ է գործել»,–գրել է նա։

Հեղինակի կարծիքով, հասարակության ակտիվ հատվածը պետք է նախաձեռնող լինի և դադարեցնի նույն շրջանը պտտվելը։ Գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացները նպաստում են փոփոխություններին, սակայն ժամանակը սահմանափակ է։ Առանց առաջնորդների ներկայության միակ ճիշտ ուղին մնում է ինքնակազմակերպումը։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---