ՀԿԿ-ն չի հաստատել Վարդենիսում ձերբակալությունների լուրը՝ քննչական գործողություններ են

ՀԿԿ-ն չի հաստատել Վարդենիսում ձերբակալությունների լուրը՝ քննչական գործողություններ են

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն հերքել է Վարդենիսում վաղ առավոտյան իբրև իրականացված ձերբակալությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, հայտնում է «Փաստինֆոն»։

Համացանցում տարածված էին պնդումներ, թե առավոտյան ժամերին ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատյանը։

ՀԿԿ –ից նշել են, որ նրանք ձերբակալված չեն։

«Հիշյալ անձիք ձերբակալված չեն, նրանց մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ», -հայտնել են պաշտոնաան մարմնից՝ ձեռնպահ մնալով հայտնել, թե ինչ վարույթի շրջանակներում են նրանց հետ կատարվում քննչական գործողությունները։

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը, արձագանքելով այն լուրերին, թե իրեն և «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին վաղ առավոտյան ձերբակալել են, պարզաբանել է, որ այս պահին չի գտնվում աշխատանքի վայրում, սակայն ազատության մեջ է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---