ՊՆ. Հրապարակում կայանված տրանսպորտային միջոցները ԶՈւ նվագախմբերին տեղափոխել են միջոցառման վայր

ՊՆ. Հրապարակում կայանված տրանսպորտային միջոցները ԶՈւ նվագախմբերին տեղափոխել են միջոցառման վայր

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է զերծ Հանրապետության հրապարակում նկատված տրանսպորտային միջոցների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։

«Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն:

Միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---