Նախարար․ Հուլիսի 3-6-ը հայկական կոնյակով 46 բեռնատար է մուտք գործել Ռուսաստան![]() 7 հուլիսի 2025 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին վրաց-ռուսական սահմանը հատել է հայկական կոնյակ տեղափոխող 46 բեռնատար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հուլիսի 3-6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար»,–ասվում է գրառմանմեջ։ Նախարարը մի քանի օր առաջ նշել էր նաև, որ հունիսի 1-ից 29-ը Ռուսաստանի տարածք է անցել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ նշված ժամանակահատվածի վերջին երեք օրերին։ Հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ խնդիրը լուծում կստանա հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա այցը Հայաստան չեղարկվեց։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |