Խաչատրյանը՝ դատախազին․ Վեհափառի նկատմամբ որևէ գործողություն նախատեսվո՞ւմ է![]() 7 հուլիսի 2025 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում գլխավոր դատախազին հարց է ուղղել այն մասին, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ որևէ գործողություն նախատեսվո՞ւմ է Դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանել է, որ իր կողմից որևէ կանխատեսում չի արվելու, հայտնում է Radar Armenia–ն։ «Ես որևէ անձի վերաբերյալ կանխատեսական որևէ արտահայտություն չեմ արել և չեմ անելու։ Երկու անգամ հարց հնչեց՝ պատգամավորի հետ կապված։ Մի բան հաստատ է. եթե որևէ անձի մասնակցությունն այս գործողություններին հիմնավորվի, մեր դատավարական լիազորությունները կիրականացնենք։ Հիմնավոր կասկածից վեր չափանիշով հիմնավորվելու դեպքում մեղադրանք կառաջադրենք։ Որևէ անձի վերաբերյալ ոչ մի կանխատեսական դատողություն չեմ անելու»,- ասել է նա։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար», ինչը շատերի կողմից ընկալվել է, որ «պատվեր իրավապահ մարմիններին»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |