Օհանյանն ու Մինասյանը զրկվել են անձեռնմխելիությունից![]() 7 հուլիսի 2025 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Աժ պատգամավորների մեծամասնության ձայներով «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը վերջերս հրապարակել է փակ գաղտնի քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը, հայտնում է Factor.am-ը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշել է, որ Վազգեն Գալստանյանի կեցավայրում արված ձայնագրություններում հայտնվում են նաև այլ անձինք, որոնց թվում է Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Radar Armenia-ն։ «Ըստ էության, խոսակցություններում մի ամբողջ կուսակցություն է ծառայեցվում այս պրոցեսն իրականացնելու համար։ Իշխան Սաղաթելյանը թվեր է խոստանում, Գառնիկ Դանիելյանն էլ այն մարդկանցից մեկն էր, որ խուզարկությունների օրը Վազգեն Գալստանյանի կեցավայրում հայտարարեց, թե ինքն է այդ կեցավայրի վարձի փողը տալիս։ Այսինքն, մի վայրի վարձի փող, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում»,- ասել է Հովհաննիսյանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանել է, որ այս պահին ևս կան անձինք, որոնց առնչությամբ ընթանում են քննիչ ու ստուգողական գործողություններ։ «Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի ԱԺ»,- ասել է Վարդապետյանը։ Նա հավելել է նաև, որ ցանկալի չէ կանխատեսումներ անել, այլ պետք է թույլ տալ, որ քննությունը արդյունավետորեն շարունակվի։ «Չի բացառվում՝ այլ անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ ու ազատազրկման հետ կապված միջնորդություններ լինեն»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |