Վարդապետյան․ Մեղադրյալներից որևէ մեկը չի վիճարկել, որ իր ձայնը չէ![]() 7 հուլիսի 2025 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ձայների նույնականացում արվե՞լ է, Բագրատ Գալստանյանի և Արթուր Սարգսյանի ձայնագրությունների նույնականացում եղե՞լ է, նշել է, որ մինչև այժմ մեղադրյալներից ոչ ոք չի վիճարկել, որ իր ձայնը չէ: Նա հավելել է, որ ամեն դեպքում, քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում՝ ձայնային համընկնումները ստուգելու նպատակով, հայտնում է 1lurer.am-ը։ «Ո՛չ կալանքների միջնորդությունների քննարկման ժամանակ, ո՛չ վարույթի այլ փուլերի ընթացքում չենք ունեցել փաստարկ, որ իրենց ձայնը չէ»,- հայտարարել է Աննա Վարդապետյանը: Քննչական կոմիտեն հրապարակել է գաղտնի քննչական միջոցառումների արդյունքում ստացված ձայնագրությունները, որոնք վերաբերվում են «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից «ահաբեկչական գործողություններ ու իշխանության յուրացում նախապատրաստելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններին»։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |