ՔԿ․ ՀԷՑ-ում քննչական գործողություններ են![]() 8 հուլիսի 2025 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,–հայտնել են ՔԿ–ից, գրում է Արմենպրեսը։ ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասել է, որ վաղ առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, իրավապահները մտել են նաև ՀԷՑ։ «Իրավապահներն աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս»,– ասել էր նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Մինչ այդ «Հրապարակը» հաղորդել է, որ վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարան և սկսել խուզարկություն։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակը եկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման համար։ Նա նաև զգուշացրել էր, որ աշխատանքից կազատվեն այն աշխատակիցները, որոնք հրաժարվում են համագործակցել պետության հետ։ Հունիսի 24-ին վարչապետը տեղեկացրել է, որ ընկերության պետականացման ծրագիրը պատրաստ է։ Ազգային ժողովը հուլիսի 3-ին՝ 65 կողմ, 27 դեմ ձայներով և առանց ձեռնպահների, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը փաստացի ներկայացնում է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |