Չախալյան. Այս ամենը վկայում է, որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է

Չախալյան. Այս ամենը վկայում է, որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է

PanARMENIAN.Net - «Կամք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը, որը ներկայում պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուղերձ է հղել՝ նշելով, որ «ձերբակալությունների անփառունակ շքերթը վկայում է, որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է»։

Ըստ նրա՝ «պայքարը մտնում է նոր, վճռական փուլ»։

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան այս օրերին, ովքեր անհանգստացան ինձ համար, ուզում եմ տեղեկացնել որ ես պինդ եմ Աստծով, ավելի պինդ քան երեկ էի, ցանկանում եմ, որ Աստված ձեզ էլ զորացնի, զորացեք և լցվեք համբերությամբ, հաղթանակը միշտ էլ համառներին է տրվում: Բանաձևը հստակ է` համահայկական կոնսենսուս, մինուս (փոքրիկ խմբակ):

Իրականում գուցե շատերիդ թվա, թե այս անօրինական ձերբակալությունների անփառունակ շքերթը նրա շահառուի հզորության և անպարտելիության արգասիք են, սակայն ուղիղ հակառակն է, այս ամենը խոսում է մեկ բանի մասին,որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է...

Նահանջ չկա, պայքարը մտնում է նոր վճռական փուլ, թող Աստված պահի Սուրբ Էջմիածինը և Հայաստանը ... »:

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է:«Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ», հայտնել էր ՔԿ–ն։

 Ուշագրավ
---