BBC-ի Sunrise in Armenia ֆիլմը՝ լավագույնների ցանկում

BBC-ի Sunrise in Armenia ֆիլմը՝ լավագույնների ցանկում

PanARMENIAN.Net - BBC պարբերականի կողմից նկարահանված Sunrise in Armenia ֆիլմն այս պահին ընդգրկված է աշխարհի լավագույն զբոսաշրջային ֆիլմերի շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Վարկանիշը կազմվում է CIFFT-ի՝ ըստ հեղինակավոր CIFFT (Միջազգային զբոսաշրջային ֆիլմերի կոմիտե) փառատոնի ընթացիկ քվեարկության, հայտնում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն։

«Այս կարևոր միջազգային հարթակում Հայաստանը ներկայանում է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ մշակույթով և յուրահատուկ գրավչություններով։ Քվեարկությունը շարունակվում է մինչև տարվա վերջ:

Դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ Հայաստանի ճանաչման գործում՝ դիտելով, տարածելով և քվեարկելով ֆիլմի օգտին»,– հայտնում է կոմիտեն։

Քվեարկել կարելի է հետևյալ հղումով։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---