Դանիելյանն ու Մկրտչյանը անցել են կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլ![]() 8 հուլիսի 2025 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Էլինան 2:0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լիլիթը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինան կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի (վարկանիշ՝ 2399) դեմ, իսկ Լիլիթը՝ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայայի (վարկանիշ՝ 2403) դեմ։ Երկրորդ փուլի առաջին պարտիան կմեկնարկի հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |