Կարապետյան. Հայաստանում էլ ոչ ոք չի վախենում ձերբակալումից, կալանավորումից![]() 8 հուլիսի 2025 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրավապահները վերցրել են իր աշխատասենյակից 37 տարբեր աշխատանքային փաստաթուղթ։ Նա ընդգծել է, որ դեռ ամբողջական տեղեկատվություն չունեն այդ գործողությունների համատեքստում իրականացվող գործի վերաբերյալ, սակայն սպասում են, որ վաղ թե ուշ ինչ-որ գործի հետ կապված աշխատանք տանելու են։ Նա նշել է, որ «Հայաստանում էլ ոչ ոք չի վախենում ձերբակալումից, կալանավորումից», հայտնում է «Փաստինֆոն»։ Այն դիտարկմանն ի պատասխան, թե խոսակցություններ են պտտվում հնարավոր հափշտակությունների և ֆինանսական չարաշահումների շուրջ, Կարապետյանն ասել է․ «Հասկանում ենք, որ ծրագրավորած ինչ-որ պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ գտնել, բայց ուզում են։ Կուզեի ասել, որ Հայաստանում էլ ոչ ոք չի վախենում ձերբակալումից, կալանավորումից։ Ինչքան ուզում են թող կալանավորեն, ձերբակալեն, Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է՝ ճաղերից այն կողմ լինելը։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս քո կամքը, գնաս ոչ թե ալիկքի ուղղությամբ, այլ՝ ալիքին հակառակ, որ գլուխդ բարձր ապրես»։ Վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ինչպես ՀԷՑ-ում, այնպես էլ Նարեկ Կարապետյանի բնակարանում։ ՔԿ–ն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |