ՄԻՊ. Խստորեն դատապարտում եմ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպը

ՄԻՊ. Խստորեն դատապարտում եմ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

Նա նշել է, որ խորհրդարանը պետք է լինի կառուցողական երկխոսության հարթակ:

«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:

Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,–հայտարարել է նա։

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի քննարկման ժամանակ, պատգամավորի ելույթից հետո, ԱԺ-ում կրքերը թեժացել են, դահլիճ են մտել անվտանգության աշխատակիցները։ ԱԺ-ում լարված իրավիճակը փոքր ինչ հանդարտվելուց հետո ՊՊԾ-ն եկել է տանելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին։Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն, անդրադառնալով միջադեպին, ասել է, որ ընդդիմության նպատակը իրավիճակը սրելն է և հանդարտության կոչ է արել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---