Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 5-8 աստիճանով, Երևանում կհասնի +38–ի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 5-8 աստիճանով, Երևանում կհասնի +38–ի

PanARMENIAN.Net - Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։

Երևանում հուլիսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12–ի ցերեկը Երևանում կգրանցվի +37 աստիճան, իսկ 13–ին՝ +38։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---