Արթուր Սարգսյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Արթուր Սարգսյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվել է անձեռնմխելիությունից։ Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։

Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, հայտնում է Radar Armenia-ն։

Դատախազը նաև ներկայացրել է Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու միջնորդություն։

Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով. վարույթի շրջանակներում կալանավորվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր թիմակիցների հետ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։

 Ուշագրավ
---