Փաստաբան․ Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները![]() 8 հուլիսի 2025 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանը ձերբակալվել է իրավապահների կողմից և տեղափոխվել է Զեյթունի քննչական բաժին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ըստ փաստաբանի՝ իրավաբանների խումբը ներկայում փորձում է մուտք գործել բաժանմունք՝ պարզելու, թե որ գործի շրջանակում է Արա Ավագյանը ձերբակալվել, սակայն այդ հնարավորությունը մինչ այժմ չի տրվել։ Փաստաբանի ներկայացմամբ՝ ստացվում է, որ իրենց չեն թույլատրում մասնակցել ներսում կատարվող գործողություններին: Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել: Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է: Խուզարկվել է նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |