Jazeera Airways-ը ուղիղ չվերթեր է մեկնարկել Քուվեյթից Երևան

Jazeera Airways-ը ուղիղ չվերթեր է մեկնարկել Քուվեյթից Երևան

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունելություն է կազմակերպվել՝ նշելու Jazeera Airwaysավիաընկերության կողմից իրականացվող առաջին ուղիղ չվերթի ժամանումը Քուվեյթից։

Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։

Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություններ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝ շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Որախ ենք ականատեսը լինելու Երևանի և Քուվեյթի միջև հաղորդակցության բացմանը, որը նշանակալի քայլ է և արտացոլում է մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև՝ խթանում զբոսաշրջությունն ու գործարար կապերը»:

«Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին ասել է. «Հպարտ ենք, որ ներկայումս միակ ավիաընկերությունն ենք, որն առաջարկում է ուղիղ չվերթեր Քուվեյթի և Երևանի միջև։ Հայաստանը հրաշալի վայր է, հայտնի իր գեղեցիկ տեսարժան վայրերով, խորը պատմական արմատներով և հյուրընկալ մթնոլորտով։ Քուվեյթից ճանապարհորդողների համար վիզայի ազատ մուտքի շնորհիվ այս նոր երթուղին առաջարկում է աշխարհի այս յուրահատուկ կետն ուսումնասիրելու անխափան և մատչելի միջոց»։

Միջոցառմանը մասնակցել են «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---