ՀՀ ԱԳ փոխնախարարը Ռեթրիի հետ քննարկել է ՄԱԿ 80-ի նախաձեռնության հիմնական ուղղությունները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ռեթրիի հետ քննարկել է ՄԱԿ 80-ի նախաձեռնության հիմնական ուղղությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

Մտքեր են փոխանակվել 2026 թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

 Ուշագրավ
---