ՌԴ–ում քվոտայով աշխատող միգրանտներին կազատեն լեզվի քննությունից

ՌԴ–ում քվոտայով աշխատող միգրանտներին կազատեն լեզվի քննությունից

PanARMENIAN.Net - Պետդուման լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած օրինագիծը, որով առաջարկվում է չպահանջել ռուսերենի իմացության հաստատում աշխատանքային թույլտվության դիմում ներկայացնելիս այն օտարերկրյա քաղաքացիներից, ովքեր աշխատում են կառավարության սահմանած քվոտայի շրջանակում։

Դա վերաբերում է նաև Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքների իմացության քննությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բացատրական գրության մեջ նշվում է, որ առաջարկվող միջոցառումը նպատակ ունի կրճատել անհրաժեշտ մասնագետների ներգրավման ժամանակային ծախսերը՝ օտարերկրացի քաղաքացիների հաշվին, և ավելի արդյունավետ բավարարել Ռուսաստանի տնտեսության կարիքները, այդ թվում՝ խոշոր ներդրումային նախագծերի իրագործման շրջանակում։

Բացի այդ, նախատեսվում է երկարացնել ռուսերենի իմացության հավաստող փաստաթուղթ ներկայացնելու ժամկետը որակյալ մասնագետների համար, որոնք աշխատանքի են ընդունվում ըստ մասնագիտությունների ցանկի, որը սահմանված է ՌԴ Աշխատանքի նախարարության հրամանով։ Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել ավելի հարթ և աստիճանական լեզվական ինտեգրում ռուսաստանյան հասարակությանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---