Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց![]() 8 հուլիսի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա այդ մասին հայտնել է լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Օհանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ իր նկատմամբ ընթացող քրեական հետապնդման վարույթի շրջանակում։ «Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար, այդ մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել։ Օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է ներկայացվի ներկայացել եմ»,–ասել է Օհանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա նաև նշել է, որ իր առողջական վիճակով պայմանավորված՝ իշխանությունները պետք է հետաձգած լինեին ընթացակարգը, սակայն, ըստ նրա, նրանք մեկնաբանել են, թե ինքը առողջական խնդիրներ չունի։ «Վերջին 1.5 ամսվա ընթացքում` մայիսի 22–ից մինչև հունիսի 1–ը մեկ անգամ նախաինսուլտային վիճակ է եղել ինձ մոտ»,–ասել է Օհանյանը։ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը՝ Սեյրան Օհանյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Քրեական վարույթի փաստաթղթերի համաձայն՝ Օհանյանը կասկածվում է մի շարք ՔՕ հոդվածների հիմքով, այդ թվում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Մեղադրանքն առնչվում է այն հանգամանքին, որ Օհանյանը, լինելով ՀՀ պաշտպանության նախարար 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, 2010-2015թթ ընթացքում յուրացրել է բնության հատուկ պահպանվող տարածք, որն ընդգրկված է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կազմում։ Խոսքը 10,526 քմ տարածքի և այնտեղ կառուցված առանձնատան մասին է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |