ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Մասիս Մելքոնյանին![]() 8 հուլիսի 2025 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարել: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: Ըստ Էթիկայի հանձնաժողովի՝ Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, մեղադրյալին չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչև այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել, հայտնում է Factor.am-ը։ Բացի այդ՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել, ապա ընկերություններից մեկից փաստաթղթեր պահանջել, և չստանալով դրանք՝ հաղորդում ներկայացրել Դատախազություն այն մասին, որ իր կայացրած դատական ակտը չի կատարվել: Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վերը նշված բոլոր գործողություններն արդեն իսկ կատարված են եղել, երբ մեղադրյալի դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Մասիս Մելքոնյանը վարույթի վերաբերյալ բացատրություն ներկայացնելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, ժամկետը երկարացվել է մինչև 2025-ի ապրիլի 18-ը: Մելքոնյանը մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ի նիստով իր նախաձեռնությամբ անթույլատրելի է ճանաչել մեղադրյալի հարցաքննությունը: Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը հուլիսի 7–ի ԲԴԽ նիստի ընթացքում ասել են, որ թեև մեղադրյալի հարցաքննությունն անթույլատրելի է ճանաչվել՝ դրան հաջորդած և դրանից բխող մյուս ապացույցները չեն ճանաչվել անթույլատրելի, մինչդեռ այս դեպքում գործում է «թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» կանոնը։ Մասիս Մելքոնյանը իր գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ընդունել է, որ մեղադրյալին չի պարզաբանել լռելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, բայց պարզաբանել է, որ շփոթել է նախկին և նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, իսկ այն պահից, երբ հասկացել է, որ սխալվել է, շտկել է իրավիճակը և մեղադրյալին նախազգուշացրել սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Դատավորը նաև ԲԴԽ-ին հայտնել է, որ մեղադրյալի հարցաքննությունն անթույլատրելի ապացույց ճանաչելուց հետո նրան կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել: Ինչ վերաբերում է վկայի հարցաքննությանը՝ այն չի ավարտվել, հետևաբար, ապացույց լինել չի կարող, պայմանագրերն էլ պահանջել է ոչ թե մեղադրյալի հարցաքննության հիման վրա, այլ տուժողի միջնորդության: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |