Սարգսյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին

Սարգսյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին: Այդ մասին հայտնել է Սարգսյանի իրավապաշտպան Էմին Խաչատրյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Հետաքրքիր էր այն հանգամանքը, որ, ըստ դատական իշխանության կայքում հրապարակված դատարանների հերթապահության ժամանակացույցի՝ այս շաբաթ հերթապահում էին Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավորները, սակայն Սարգսյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Արտակ Կարապետյանին, որը Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր է:

Փաստաբանի խոսքով՝ Սարգսյանը նախ տեղափոխվել է Աջափնյակի դատարան, ապա անակնկալ կերպով տեղափոխվել Ավան և Նոր Նորք։

Դատավոր Կարապետյանը կալանքի միջնորդության վերաբերյալ նիստ է նշանակել հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին:

Դատավոր Արտակ Կարապետյանը վերջին շրջանում հայտնի է դարձել գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշմամբ:

Մինչ հուլիսի 8–ին ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---