Գարեգին Բ–ն հորդորել է երիտասարդներին խորացնել հայոց լեզվի և պատմության իմացությունը![]() 9 հուլիսի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հուլիսի 8–ին ընդունել է հայագիտական և կրոնագիտական դասընթացների մասնակից սփյուռքահայ երիտասարդներին, հորդորել նրանց խորացնել հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունը։ Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորել է նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։ «Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթել է հայորդիներին պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ անխաթար պահպանելու իրենց ինքնությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբոքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |