Կոնջորյան․ Մեզ էլ հասկացեք` մեր դիմաց ոչ թե քաղաքական գործիչներ են կանգնած, այլ հանցագործ տեռորիստներ![]() 9 հուլիսի 2025 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այն հարցին, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում, գրել է, որ «տեռորիստները, որոնք առանց բռնության դուրս են շպրտվել իշխանությունից, ուզում են բռնությամբ վերադառնալ իշխանության, որ նոր բռնություններ ձեռնարկեն»։ Նա հավելել է, որ «հանցագործներին պետք է պատասխանատվության ենթարկել» և ներողություն խնդրել, որ «այդ պրոցեսը մի քիչ աղմկոտ է»: «Մեզ էլ հասկացեք` մեր դիմաց ոչ թե քաղաքական գործիչներ են կանգնած, այլ հանցագործ տեռորիստներ»,–գրել է նա։ Ըստ Կոնջորյանի՝ եթե ինչ-որ մեկին թվում է, թե ահաբեկիչների փամփուշտը միայն պաշտոնյաներին պիտի խոցեր, սխալվում է: «Այդ փամփուշտն արձակվելու էր իշխանության ուղղությամբ, բայց գնդակահարելու էր բազմաթիվ այլ մարդկանց, այդ թվում գուցե նրանց, ովքեր այսօր ասում են` դե հերիք ա էլի, զզվացրեցիք ձեր կռիվներով: Կհարցնեք` ոնց էր խոցելու ուրիշներին: Ասեմ. սկզբից զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը: Հետո սադրելու էին պատերազմ ու նորանոր զոհեր: Եվ հայտնի չէ, թե հայ զինվորները ո՞ր ռազմաճակատում էին կռվելու, ու՞մ համար: Հետո վերադառնալու էր նախկին թալանը, բայց նոր թափով, նոր ախորժակով: Ով հասցրել էր մի քիչ ոտքի կանգնել, ծնկի էին բերելու, ունեզրկելու և դարձնելու պանդուխտ: Ով չէր հասցրել ոտքի կանգնել, սպանելու էին կանգնելու հույսը: Ահա թե ինչ էր լինելու, եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր: Բայց չի հաջողվել, կանխվել է` շնորհիվ մեր իրավապահների: Հիմա, այդ հանցագործներին պետք է պատասխանատվության ենթարկել: Կներեք, որ այդ պրոցեսը մի քիչ աղմկոտ է: Մեզ էլ հասկացեք` մեր դիմաց ոչ թե քաղաքական գործիչներ են կանգնած, այլ հանցագործ տեռորիստներ: Ավելի լավ է պետության գործերին խառնվեն նյարդերը, քան փամփուշտները: Եվ ի վերջո` ավելի լավ է ապրել աղմկոտ ժողովրդավարության մեջ, քան բռնապետական հետնախորշում»,–գրել է Կոնջորյանը։ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի քննարկման ժամանակ, պատգամավորի ելույթից հետո, ԱԺ-ում կրքերը թեժացել են, դահլիճ են մտել անվտանգության աշխատակիցները։ ԱԺ-ում լարված իրավիճակը փոքր ինչ հանդարտվելուց հետո ՊՊԾ-ն եկել է տանելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին։Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն, անդրադառնալով միջադեպին, ասել է, որ ընդդիմության նպատակը իրավիճակը սրելն է և հանդարտության կոչ է արել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |