ՊԵԿ. Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության![]() 9 հուլիսի 2025 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Այն ֆիզիկական անձինք, որոնք չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, սակայն անշարժ գույքը տրամադրել են վարձակալության առանց պետական գրանցման, պարտավոր են վարձակալության մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին՝ գույքը փաստացի տրամադրելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Վարձակալությունը դադարելու դեպքում ևս անհրաժեշտ է հայտ ներկայացնել 5 օրվա ընթացքում։ Այնուհետև պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր և պետական բյուջե վճարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով եկամտային հարկ։ Ի դեպ, 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ ՊԵԿ–ը ներկայացրել է քայլերի հաջորդականությունը։ Եթե դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք ու Հայաստանում անշարժ գույք եք տրամադրել վարձակալության Քայլ 1․ Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, անշարժ գույք եք հանձնել վարձակալության, և գործարքը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարություն, ինչը կարող եք անել ինչպես թղթային տարբերակով՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ www.e-request.am հարթակի միջոցով։ Հայտարարությունը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ պետք է այցելել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում ներկայացնել հայտարարությունը՝ լրացնելով պահանջվող տվյալները։ Ի դեպ, հայտարարությունը ներկայացնելու համար պարտադիր է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար, ինչը կարող եք անել անմիջապես տեղում՝ հայտարարությունը հարկ վճարողների սպասարկման բաժնում ներկայացնելիս։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ www.e-request.am հարթակի միջոցով։ Եթե չունեք ՀՎՀՀ, ապա նախևառաջ պետք է ուղարկեք ՀՎՀՀ ստանալու համար լրացված և ստորագրված դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն՝ www.e-request.am հարթակի միջոցով պետք է ներկայացնել անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ լրացված, ստորագրված դիմումըև հայտարարությունը: Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր Անշարժ գույքի վարձակալության մասով եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է.
Քայլ 3. Վճարել եկամտային հարկը Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք կատարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ եղանակով։ Վճարումն անկանխիկ եղանակով կարող եք իրականացնել ինչպես վճարային տերմինալների, այնպես էլ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար պետք է այցելել ցանկացած բանկ և գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարտադիր լրացնելով հենց ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։ Ի՞նչ անել, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք արտերկրում և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության Քայլ 1. Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն Եթե Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության, բայց գտնվում եք արտերկրում, ապա անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնելwww.e-request.amհամակարգի միջոցով։ Նախևառաջ անհրաժեշտ է ուղարկել ՀՎՀՀ ստանալու համար լրացված և ստորագրված դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել կրկին www.e-request.am հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմումև հայտարարություն: Ի դեպ, եթե ՀՀ քաղաքացի եք և գտնվում եք արտերկրում, ապա վարձակալության վերաբերյալ հայտարարություն կարող եք ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով։ Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր հետևյալ եղանակով.
Քայլ 3. Վճարել եկամտային հարկը Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք իրականացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Ի դեպ, կարևոր է հիշել, որ արտերկրից վճարումներ հնարավոր է իրականացնել միայն դրամային քարտով։ Ի՞նչ պետք է անել, եթե օտարերկրյա քաղաքացի եք, բայց անշարժ գույք եք հանձնել վարձակալության Հայաստանում Քայլ 1. Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն Եթե օտարերկրյա քաղաքացի եք և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության, ապա անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.amհամակարգի միջոցով։ Նախևառաջ անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ՀՎՀՀ համար ստանալու լրացված և ստորագրված դիմումը՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել կրկին www.e-request.am հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմումև հայտարարություն: Քայլ 2․ Ստանալ համակարգի հասանելիություն Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար օտարերկրյա քաղաքացիները Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող են մուտք գործել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերի միջոցով․
Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր հետևյալ եղանակով.
Քայլ 3. Վճարել եկամտային հարկը Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք կատարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ եղանակով։ Վճարումն անկանխիկ եղանակով կարող եք իրականացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար պետք է այցելել ցանկացած բանկ և գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարտադիր լրացնելով հենց ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։ Մի քանի փաստ, որոնց մասին կարևոր է իմանալ
Տուգանք չի կիրառվի, եթե
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |