Վարդանյան․ Երբ ԱԺ-ի ծեծկռտուքը տեղի է ունենում դատախազի աչքի առջև, ինքը ոչ տեսնում է, ոչ լսում![]() 9 հուլիսի 2025 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասել է, որ ինչպես «իրավապահ համակարգն, այնպես էլ դատավորների մեծ մասը դարձել են իշխանության հլու կամակատարները»։ Նա այդ մասին խոսել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց, որտեղ քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։ Անդրադառնալով հուլիսի 8–ին ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկին՝ նա ասել է, որ «դատախազը լուռ կանգնած հետևում էր և սա այն դատախազն էր, որը հենց ինքն էր հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի գործով», հայտնում է Panorama.am-ը։ «Երեկ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան դատախազի աչքի առաջ, հրահրվեցին ՔՊ-ական պատգամավորի կողմից և շարունակվեցին ՔՊ-ական պատգամավորների և պատգամավորիկների կողմից։ Մի դեպքում, երբ դատախազին հրահանգ է տրվում, որ պետք է կատարվի որոշակի գործողություններ, ինչ-որ անմիտ, փուչիկ գործեր կարվեն, ինքն այս պարագապյում շատ ակտիվ ու հտևողական է, իսկ այն պարագայում, երբ ամեն ինչ տեղի է ունենում իր աչքի առջև՝ այս դեպքում ինքը ոչ տեսնում է, ոչ լսում։ Այսպիսին է մեր իրավական համակարգը»,-ասել է Վարդանյանը։ Նրա համոզմամբ՝ երբ իրավաբանն իր մասնագիտության նկատմամբ այդպիսի վերաբերմունք է դրսևորում, ապա ամբողջ համակարգն է տապալվում։ «Այն ամենը, ինչ իրենք ներկայացնում են ահաբեկչության նախապատրաստություն, ոչ այլ ինչ է, քան յուրաքանչյուր տաքսիում, սրճարանում և բակերի զրուցարաններում տեղի ունեցող խոսակցություններ»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե բակերում նման խոսակցությունները չեն վերածվում գործողությունների, ապա, ըստ նրա, Բագրատ սրբազանի գործով իրավապահները պարզապես հայտնաբերել են գունավոր ճայթրուկներ և կոշիկի մեխեր։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |