Ռուբինյան․ Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղայի հետ լինի![]() 9 հուլիսի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հայր Ասողիկի անեծքին, ուղղված նրանց, «ովքեր երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», օրհնության խոսքեր է հղել նրա հասցեին։ «Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի: Թող հայր Ասողիկը, իր հարազատները օրհնյալ լինեն, երջանիկ լինեն: Իր հարազատներն ու նրանց բոլոր սերունդները թող լինեն առողջ, թող ապրեն խաղաղության մեջ: Օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք»,–ասվում է գրառման մեջ։ Ասողիկ աբեղա Կարապետյանն իր խորին վրդովմունքն ու հոգեկան վիշտն է հայտնել այն «թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայություններ կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ամբողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց հայրապետի դեմ»: Նա անիծել է «բոլոր նրանց, ովքեր ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |