Վարդևանյան․ Սարգսյանի դեմ ներկայացված մեղադրանքները չունեն հիմքեր, անհրաժեշտ հիմնավորումներ առկա չեն

Վարդևանյան․ Սարգսյանի դեմ ներկայացված մեղադրանքները չունեն հիմքեր, անհրաժեշտ հիմնավորումներ առկա չեն

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասել է, որ նրա դեմ ներկայացված մեղադրանքները չունեն «հիմքեր, անհրաժեշտ հիմնավորումներ առկա չեն»։ Նա այդ մասին ասել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց, որտեղ քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը:

«Հրապարակված ձայնագրությունների սղագրությունների մեջ այսպիսի եզրույթ կա` «ձայնը չի լսվում», «ձայնը չի հասկացվում»։ Հիմա պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչուրը կարող է ամբողջությամբ փոփոխել խոսակցության իմաստը։ Նկատել եմ, որ Գլխավոր դատախազը ևս, այն չբացառելով, փորձում է դրան ամեն կերպ փոխանցել այլ կոնտեքստ, որոն առնվազն այն նյութերով, որոնք որ կան՝ չի ստացվում, չի հաջողվում»,-ասել է Վարդևանյանը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ մեղադրանքները վերաբերում են ենթադրյալ նախապատրաստությանը, ոչ թե հանցափորձին, ավարտված ենթադրյալ հանցանքին և այդ փուլում գտնվող արարքի վերաբերյալ պետք է հստակ արձանագրվի իրավապահների՝ կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություն, հակառակ դեպքում նույն իրավապահը պարտավոր է հիմնավորելու, թե արդյոք եղել է կամովին հրաժարվելու ինստիտուտ, թե ոչ, բայց դրա վերաբերյալ որևէ նշում չկա։

Փաստաբանը հայտնել է, որ միջնորդությունից ոչ մի տվյալ առկա չէ, որ Արթուր Սարգսյանը «հարվածային խմբերում» հավաքագրելու էր ցուցարարներ։

Վարդևանյանը հիշեցրել է 2018 թվականին Ֆրանսիայի հրապարակում անցկացված ուղիղ եթերով ակցիաները, երբ ոստիկանությանը դիմադրություն էր ցուցաբերվում խմբակային ձևով, սակայն այն ժամանակ այդ գործողություններին ոչ մի իրավական գնահատական չի տրվել՝ նույնիսկ որպես վարչական զանցանք։

«Թե ինչպես է ստացվում, որ ժողովրդավարության բաստիոնում իրողությունները փոխվում են՝ հետևությունները թողնում եմ հանրությանը՝ առնվազը մի բան կրկին ֆիքսելով՝ այն մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերը, անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն, և կրկին խոսքը գնում է նախապատրաստության մասին, որի միակ հիմքն էլ կենցաղային բնույթի խոսակցություններն են»,–ասել է նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հերթին պնդել է, որ ձերբակալված անձինք ահաբեկիչներ չեն, և նրանց կողմից ոչ մի անօրինական գործողություն չի իրականացվել։

«Իմ ընկերներն են Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, Արա Ռոստոմյանը, Սրբազանն իմ հոգևոր հայրն է, բարեկամը։ Այս պայքարի ընթացքում ես հարյուրավոր, հազարավոր ընկերներ եմ ձեռք բերել։ Եթե իրենք ահաբեկիչ են, ուրմեն ես էլ եմ ահաբեկիչ»,–ասել է նա։

Ըստ պատգամավորի, իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, այլոց վրա ազդեցություն գործել։

«Նույն Բագրատ սրբազանի կեցավայր, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ են մտել դուրս եկել։ Այդ մարդիկ ահաբեկիչներ չեն, նրանք նվիրյալ հայորդիներ են և մենք մեր ընկերների կողքը կանգնելու ենք, իրենց աջակցելու ենք։ Այսօր ով, որ հայրենիքի համար որևէ մի քայլ է անում, հայտնվում է անազատության մեջ։ Դրա վառ օրինակն է նաև Սամվել Կարապետյանը»,-հայտարարեl 1 Դանիելյանը։

Նա տեղեկացրել է, որ Սրբազան շարժման անդամների կոչy բանտից այն է, որ պայքարը շարունակեն և հասնեն նախանշված նպատակներին։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

 Ուշագրավ
---