Փաշինյան․ Հեռուստաաշտարակին կից հողատարածքը վերադարձվել է պետությանը

Փաշինյան․ Հեռուստաաշտարակին կից հողատարածքը վերադարձվել է պետությանը

PanARMENIAN.Net - Երևանի հեռուստաաշտարակին կից հողատարածքը վերադարձվել է պետությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, 1687 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ մոտ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---