Պետդեպի խոսնակը չի ժխտել ԱՄՆ ներգրավվծությունը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

Պետդեպի խոսնակը չի ժխտել ԱՄՆ ներգրավվծությունը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Անդրեա Բրյուսը, անդրադառնալով ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացի «լավ ավարտի» հնարավորության մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիտարկմանը, չի ժխտել ԱՄՆ ներգրավվածությունը միջնորդական ջանքերում։

«Դա լավ հարց է, և մենք որոշ մանրամասներ դեռ կհաղորդենք, բայց, իհարկե, բավականաչափ կարևոր էր, որ պետքարտուղարն անձամբ դա հիշատակեց։ Ուրախ ենք, որ մասնակից ենք եղել բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարի ռեժիմների ու փոփոխությունների հաստատմանը։ Պետքարտուղարը դա հատուկ ընդգծել է, և երբ ունենանք հավելյալ մանրամասներ՝ ձեզ կտեղեկացնենք»,–ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Թրամփի նախագահության ժամանակվա արտաքին քաղաքական հաջողություններից մեկն, ըստ Ռուբիոյի, լինելու է «խաղաղության համաձայնագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---