Գրիգորյան․ Սպասվող զիջումների ֆոնին իշխանությունը նախապես մեկուսացնում է ընդդիմախոսներին![]() 9 հուլիսի 2025 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեկ գործընթացի տարբեր տարրեր են։ Նա այդ մասին ասել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց, որտեղ քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը: «Հարձակումը եկեղեցու, մեծ բարերարի, «Հայաստան» խմբակցության նկատմամբ ուսումնասիրելով՝ պետք է հասկանանք, թե ինչու է սա տեղի ունենում։ Երկու պատճառ կարող եմ բերել. մեկը՝ 2026 թվականի ընտրություններն են։ Բոլոր հիմնական դերակատարներին քաղաքական գործընթացներից փորձում են մեկուսացնել։ Բայց իմ հիմնական վարկածն այն է, որ առաջիկայում սպասվում են այնպիսի զիջումներ իշխող վարչախմբի կողմից, որ իրենց պետք է մեկուսացնել բոլոր այն դերակատարներին, ովքեր կարող են ազդեցություն ունենալ դիմադրելու որոշումների վրա»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Պատգամավորն ասել է նաև, որ այս փուլում որևէ անաչառ դատական որոշում ակնկալելն անիմաստ է։ «Հաշվի առնելով, որ սույն դատավորը որոշում է կայացրել նաև Սամվել Կարապետյանի մասով, ակնհայտ է, որ մեզնից որևէ մեկը դրական սպասումներ չունի»,-ասել է Գրիգորյանը։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |