Սարգսյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է![]() 9 հուլիսի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Սմբատ Մինասյանը հայտնել է, որ որոշումը կհրապարակվի 2-3 ժամ հետո, հայտնում է Panorama.am-ը։ Պաշտպանական կողմը նիստի ընթացքում բարձրաձայնել է մի շարք հարցեր, մասնավորապես՝ ինչու է գործը մակագրվել Ավանի նստավայրին, երբ հերթապահում էր Աջափնյակի դատարանը։ Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննել է դատավոր Արտակ Կարապետյանը։ Սա հենց նույն դատավորն է, որը երկու ամսով կալանավորել է հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Փաստաբանն ասել է, որ նախկինում նրան ճանաչել է, անաչառ, օբյեկտիվ դատավոր է։ Բայց թե ինչ որոշում կկայացնի այս գործով, որևէ բան ասել չի կարող։ «Ես որպես իրավաբան գտնում եմ, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ։ Արթուր Սարգսյանը ելույթ ունեցավ, ևս մեկ անգամ պնդեց, որ սա կապված է իր քաղաքական գործունեության հետ, ես էլ որպես իրավաբան տեսնում եմ, որ չկա հիմնավոր կասկած, ես գտնում եմ, որ կան մտավախություններ, որոնց մասին իմ պաշտպանյալն է հայտարարում»,-ասել է Մինասյանը։ Հուլիսի 8–ին մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |