ՊՆ զորավարժադաշտում պայթյունից 8 վիրավոր կա․ Նրանք ճանաչվել են տուժած![]() 9 հուլիսի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում հուլիսի 8–ին տեղի ունեցած ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի առաջին մասով և 550-րդ հոդվածի առաջին մասով, որոնք վերաբերվում են ռազմական տեխնիկայի և վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնների խախտմանը, ինչպես նաև զինվորական անփութությանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ պայթյունից վիրավորված 8 զինծառայող ստացել է տուժողի կարգավիճակ, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ՔԿ-ից։ Հուլիսի 8–ին 16:00-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածներ կան։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |