ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Դաշնության հարավային դաշնային շրջանում կբացվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը: Դիվանագիտական ներկայացուցչության տեղի եւ ժամկետների հարցի մասին քննարկվել է Հայաստանի պաշտոնական պատվիրակության Կրասնոդար կատարած այցի ընթացքում: Ամենայն հավանականությամբ, հյուպատոսարանի ստեղծման մասին որոշումը կընդունվի արդեն ամռան սկզբին: Այն կգտնվի կամ Կրասնոդարում, կամ Սոչիում: Հյուպատոսարան կարող են դիմել Հայաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են կամ ժամանակավոր գտնվում են Կրասնոդարի երկրամասում, Ստավրապոլում եւ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում: Ենթադրվում է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը կհանգեցնի լարվածության մեղմացմանը, որն առաջացել է Կուբանի ղեկավարության կողմից անցկացվող, այսպես ասած, «անօրինական միգրանտների» արտաքսման քաղաքականության կապակցությամբ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---