Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվել է Tech Week 2025-ը

Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվել է Tech Week 2025-ը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է: Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Երեք օրերի ընթացքում Վանաձորը միավորել էր տեխնոհամայնքի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով:

«Լինելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երկրի համար նշանակալի տեխնոլոգիական, գիտական ու կրթական իրադարձությունները, միաժամանակ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերի համաչափ զարգացման համար: Tech Week-ը արդյունավետորեն միավորում է նշված բոլոր ուղղությունները՝ նպաստելով դրանց զարգացմանը երկրի տարբեր անկյուններում»,-նշել է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Տեխնոլոգիական ոլորտի նշանակալի միջոցառման շրջանակում անցկացվել են կոնֆերանսներ և պանելային քննարկումներ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Երեք օրերի ընթացքում կոնֆերանսին ներկա է գտնվել մոտ 2800 մասնակից, ելույթով հանդես է եկել ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։

«Նման միջոցառումները շփման, համագործակցությունների ձեռքբերման հրաշալի հարթակ են:

Դրանք երիտասարդներին առաջին հերթին հնարավորություն են տալիս ծանոթանալու կայացած ընկերությունների հիմնադիրների, ներկայացուցիչների հետ, անմիջապես նրանց ուղղելու իրենց հարցերը, տեղում ստանալու պատասխաններ»,-ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում անցկացվել են նաև ԴևHacks հակատոնը և «Wings» գաղափարների մրցույթը, հաղթողները պարգևատրվել են մրցանակներով:

Tech Week 2026-ի տեխնոլոգիական մայրաքաղաք է հռչակվել Գորիսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---