Զախարովա. ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը ՀՀ գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ![]() 9 հուլիսի 2025 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը ՀՀ հակասում է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների բնույթին։ «Մենք դիտարկում ենք Ռուսաստանի քաղաքացների մուտքի արգելքը որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների բնույթին։ Մենք բազմիցս կոչ ենք արել հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան», — հայտարարել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Զախարովան նշել է, որ այս հարցը քննարկվել է մայիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ «Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք Երևանի արձագանքին», — ընդգծել է Զախարովան։ Հունիսի վերջին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։ Իսկ հուլիսի 5-ին մերժվել է ռուսաստանցի պրոֆեսոր-կովկասագետ Կաենլ Իգիթյանի մուտքը ՀՀ, որը վերջին 16 տարիներին ապրել և աշխատել է Հայաստանում: Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |