Բաքուն անընդունելի է անվանել ՀՀ–ում Իրանի դեսպանի պնդումները

Բաքուն անընդունելի է անվանել ՀՀ–ում Իրանի դեսպանի պնդումները

PanARMENIAN.Net - Բաքուն անընդունելի է անվանել ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները՝ հայաթափված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի դրույթների վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Սոբհանին հայտարարել է, որ ՏՀԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։

Ըստ Հաջիզադեի՝ «կոմյունիկեն, որն արտացոլում է գագաթաժողովի արդյունքները, կազմվել է նախագահող երկրի կողմից, առանց անդամ պետությունների հետ համաձայնեցման, ինչպես նախապես համաձայնեցված էր, և ըստ նախորդ գագաթնաժողովներում ընդունված կարգ, իսկ փաստաթուղթը հրապարակված է ՏՀԿ պաշտոնական կայքում, գրում է Trend.az-ը։

«Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Իրանն իր վերապահումն է հայտնել կոմյունիկեի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։ Դիվանագիտական պրակտիկայում վերապահումներ արվում են միայն բանակցությունների ընթացքում համաձայնեցված որոշումների վերաբերյալ»,–ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Հաջիզադեն նշել է, որ OEC‑ի բոլոր անդամները, և Իրանը ևս, անդամակցում են նաև Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ), և հունիսի 21–22-ին Ստամբուլում կայացած ԻՀԿ ԱԳՆ նախարարների 51-րդ «նստաշրջանում ընդունել են «Հայաստանի ներկայիս տարածքից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին» բանաձևը և Ստամբուլի համատեղ հայտարարությունը, որոնք հաստատում են Արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքները և դատապարտում են այդ իրավունքների մերժումը Հայաստանի կողմից»:

Ըստ Հաջիզադեի, Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեն հղում է անում ԻՀԿ-ի բանաձևին, որն ընդունվել է կոնսենսուսով։

«Իրանի դեսպանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական մանիպուլյացիա և կեղծավորություն»,–ասել է Հաջիզադեն։

ՀՀ ԱԳՆ–ն կոչ է արել վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած ԻՀԿ անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---