Փաշինյանին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետը․ Ալիևը ևս արդեն Աբու Դաբիում է

Փաշինյանին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետը․ Ալիևը ևս արդեն Աբու Դաբիում է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 9–ին նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է Trend-ը։

Նրան դիմավորել են ԱՄԷ-ի փոխնախագահը, փոխվարչապետը և նախագահական խորհրդի (Դիվանի) ղեկավար շեյխ Մանսուր բեն Զայիդ Ալ Նահայանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Փաշինյանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 16–ին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

 Ուշագրավ
---