Քաղաքային մարաթոնի մասնակիցները կվազեն «Երևան» մոլից մինչև Կասկադ

Քաղաքային մարաթոնի մասնակիցները կվազեն «Երևան» մոլից մինչև Կասկադ

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին կանցկացվի քաղաքային վազք, որի երթուղին կանցնի Երևանի կենտրոնական փողոցներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Prepa» ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ «PREPA RUN»-ի ընթացքում հուլիսի 13-ին՝ ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթուղով վազքը:

Ընդհանուր առմամբ մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. - Խանջյան - Թումանյան - Սարյան - Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները:

Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևելության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն:

Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---