Սպերցյանը մերժել է «Կոմոյի» առաջարկը![]() 10 հուլիսի 2025 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմո» ակումբի առաջարկը։ Այդ մասին հայտնել է Metaratings-ը։ 25-ամյա խաղացողի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկություն է հայտնել տեսնել Սպերցյանին իր ղեկավարած կազմի մեջ։ Սակայն հայ կիսապաշտպանի գործակալները խորհուրդ են տվել զերծ մնալ այս տարբերակից, քանի որ Ֆաբրեգասի մարզչական ապագան համարվում է անորոշ։ Նշվում է, որ իսպանացի մասնագետը դեռ հունիսին բանակցություններ է վարել «Ինտեր» ակումբի հետ և կարող էր տեղափոխվել այնտեղ, գրում է Armsport-ը։ Նման զարգացումների արդյունքում իտալական ակումբը նախընտրել է այլընտրանքային տարբերակ ու հունիսի կեսին պայմանագիր է ստորագրել խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինայի հետ, որն առաջ հանդես էր գալիս Զագրեբի «Դինամոյի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում, որը «Կրասնոդարի» համար եղել է չեմպիոնական, Սպերցյանը անցկացրել է 35 խաղ, խփել է 11 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |