Հայրապետյան․ Շուտով ընդունվելու է կիբեռանվտանգության մասին օրենքը՝ այն կսահմանի «խաղի կանոնները»![]() 10 հուլիսի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է ընդունել կիբեռանվտանգության մասին օրենք, որը նոր չափանիշներ և կանոնակարգեր կսահմանի ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ տնտեսական կարևորություն ունեցող ոլորտների համար։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պետական և մասնավոր հատվածի մասնագետների համար կազմակերպված կիբեռանվտանգության հաքաթոնի բացման ժամանակ։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն բարձրորակ մասնագետների միջոցով։ Նրա խոսքով՝ հաքաթոնի անցկացումը հենց այդ նպատակին է ծառայում։ Մասնակիցները, միջազգային փորձագետների առաջնորդությամբ, գործնական առաջադրանքներ են կատարելու՝ հակադրվելով պայմանական կիբեռհարձակումներին, հայտնում է Sputnik Արմենիան։ Ապագա օրենքը, ինչպես նշել է Հայրապետյանը, պետք է սահմանի «խաղի կանոնները» ինչպես ՏՏ-անվտանգության ոլորտի մասնագետների, այնպես էլ պետական և մասնավոր կազմակերպությունների համար, որոնք պարտավոր կլինեն ներգրավել նրանց: Նախարարն ընդգծել է օրենքի ընդունման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը: «Մենք պետք է պասիվ մոտեցումից, որի դեպքում վերացնում ենք կիբեռհարձակումների հետևանքները, անցնենք պրոակտիվ մոտեցման՝ վերապատրաստենք մասնագետներին և կանխենք պոտենցիալ սպառնալիքները»։ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը ներառված է լայնածավալ օրենսդրական փաթեթում, որը նաև նախատեսում է անձնական տվյալների պաշտպանության և պետական միասնական ռեեստրի ստեղծման իրավական կարգավորումներ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |