Փաշինյանն ու ԱՄԷ նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները![]() 10 հուլիսի 2025 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու տնտեսական, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում են, և այդ կապերը մեծ ներուժ ունեն թե՛ տնտեսության, թե՛ ներդրումների և հումանիտար համագործակցության առումներով։ ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստ են համատեղ ջանքերով իրականացնել փոխշահավետ նախաձեռնություններ։ Երկուստեք վերահաստատվել է կառուցողական երկխոսության ու գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների ժողովուրդների բարօրությանը նպաստելու նպատակով։ ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ։ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ ձեռք բերված առաջընթացին և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին գնահատել է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և համաշխարհային անվտանգության պահպանման հարցում։ Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիումև քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |